Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան ցանկանում է 2030 թվականի Աշխարհի առաջնությունում ընդգրկել 64 ազգային հավաքական։
Ole պարբերականի աղբյուրը փոխանցել է, որ ՖԻՖԱ-ն աջակցում է ծրագրին, որի համաձայն առաջնությունում ցանկանում են ներառել ռեկորդային թվով թիմեր։ Նշվում է, որ մրցաշարը կազմված կլինի 16 խմբից, որոնք կներառեն 4-ական հավաքական։ Հաջորդ փուլ դուրս կգան 1-2-րդ տեղերը զբաղեցրածները։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն 32 հավաքականի փոխարեն թիվը հասցրել էր 48-ի։ Մունդիալ 2026-ը կլինի պատմության առաջին առաջնությունը, որը կընդունի 48 թիմ։
ԱԱ-2030-ը կայանալու է Իսպանիայում, Պորտուգալիայում, Մարոկկոյում, Արգենտինայում, Պարագվայում եւ Ուրուգվայում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: