«Ռեալ»-ն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում 4:1 հաշվով հաղթել է «Լեւանտե»-ին:
Արքայական թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Կիլիան Մբապեն, մյուս 2 գոլերն էլ խփել են Վինիսիուսն ու Ֆրանկո Մաստանտուոնոն:
Ֆրանսիացի հարձակվողն արդեն Լա Լիգայում 38 գոլ ունի ու այդ ցուցանիշով գերազանցել է Զինեդին Զիդանին եւ Իսկոյին, որոնք 37-ական գնդակ ունեն:
Մբապեն ակումբի պատմության լավագույն ռմբարկուների թվում հիմա 42-րդն է, նա հավասարվել է Լուիշ Ֆիգուին եւ Դավոր Շուքերին: Ռեկորդակիրը 311 գոլով Քրիշտիանու Ռոնալդուն է:
Իսպանիայի առաջնությունում խփած գոլերի քանակով Մբապեն ֆրանսիացիներից զիջում է միայն Կարիմ Բենզեմային (238):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: