Նյու Յորքում ավարտվել է ԱՄՆ-ի բաց առաջնությունը։
Գիշերը կայացել է տղամարդկանց եզրափակիչը, որտեղ մրցել են Կառլոս Ալկարասն ու Յանիկ Սիները։ 6:2, 3,6, 6:1, 6:4 հաշվով հաղթանակ տոնել է իսպանացի թենիսիստը։ 22-ամյա Ալկարասը տոնել է 13-րդ անընդմեջ հաղթանակը։ US Open-ում սա Ալկարասի երկրորդ չեմպիոնությունն է։
«Սա լավագույն մրցաշարն է, որն անցկացրել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում։ Բոլոր խաղերում եղել է կայունությունը, ինչը շատ կարեւոր է։ Հպարտ եմ դրա համար։ Սիները հիանալի մրցակից է, բարձրակարգ թենիսիստ, որին շատ լավ ուսումնասիրել էի ու պատրաստված դուրս եկել կորտ»,- ասել է Ալկարասը։
Ավելի վաղ կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել էր Արինա Սոբոլենկան։ Նա 6:3, 7;6 հաշվով հաղթել էր Ամանդա Անիսիմովային։ Նրանք երկուսն էլ ստացել են 5-մլն դոլար, ինչն ամենախոշոր պարգեւն է մրցաշարի ընթացքում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: