Ավարտվել է Ցինցինատիի մրցաշարը եւ հայտնի են դարձել կանանց ու տղամարդկանց պայքարի հաղթողները։
Տղամարդկանց եզրափակչում միմյանց դեմ մրցել են Կառլոս Ալկարասն ու Յանիկ Սիները։ 0։5 հաշվի ժամանակ Սիները վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից։
22-ամյա Ալկարասը նվաճել է իր 22-րդ տիտղոսը։ Այս մրցաշրջանում իսպանացին հաղթել էր եւս 5 մրցաշարում՝ Ռոլան Գառոսում, Լոնդոնում, Ռոտերդամում, Մոնտե Կառլոյում, Հռոմում։

Լուսանկարը` Cincinnati Open
Կանանց պայքարում Իգա Շվյոնտեկը եզրափակչում հաղթել է Ժասմին Պաոլինին 7:5, 6:4 հաշվով։ Շվյոնտեկի համար սա եղել է այս տարվա երկրորդ հաղթանակը։ Հուլիսին նա դարձել էր Ուիմբլդոնի չեմպիոն։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: