Օգոստոս 19, 2025
102 դիտում

Հայաստանի երիտասարդական թիմերն ընկերական խաղեր են անցկացրել


Լուսանկարը` Football Federation of Armenia


Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականները երեկ ընկերական հանդիպումներ են անցկացրել։

Մինչեւ 17 տարեկանների տղաների թիմը մրցել է Մոլդովայի դեմ ու հաղթել 3։1 հաշվով։ Անդրանիկ Երվանդյանը դարձել է դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի է ընկել Արսեն Առաքելյանը։ Թիմերը միմյանց դեմ կմրցեն նաեւ օգոստոսի 20-ին։

Մինչեւ 19 տարեկանների աղջիկների ընտրանին էլ հանդիպել է Վրաստանին ու գրանցել 3։3 հաշիվ։ Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Ռուզաննա Իջյանը, Տաթեւ Խաչատրյանը եւ Նաիրա Աղվանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին