Օգոստոս 19, 2025
88 դիտում

Լեւոն Արոնյան․ Շախմատն ինձ ուրախություն է պատճառում


Լուսանկարը` ChessBase India


Սենթ Լուիսում մեկնարկել է Grand Chess Tour-ի Սինքֆիլդի գավաթի փուլը, որին մասնակցում են ուժեղագույն գրոսմայստերները։

Նրանց թվում է նաեւ Լեւոն Արոնյանը, ով օրեր առաջ էր դարձել Tour-ի Սենթ Լուիսի արագ ու կայծակնային մրցաշարի հաղթող։

«Հիանալի զգացողություն ունեմ։ Ես լավ խաղացի, միգուցե մրցակիցներս ավելի նյարդային էին, քան ես։ Հաղթանակն ընտանիքս եւ ընկերներիս աջակցությամբ, իսկապես, յուրահատուկ է։ Երկրպագուներս ու սիրելիներս ինձ հետ են, նույնիսկ, երբ խաղս կատարյալ չէ։ Դա ինձ մոտիվացնում է, որպեսզի շարունակեմ պայքարել։ Շախմատն ինձ ուրախություն է պատճառում, եւ ընտանիքիս աջակցության շնորհիվ (աղջիկս ինձ ասում է. «գնա՛, սպանի՛ր նրանց») ես ոգեշնչված եմ շարունակել։ Ուրախ եմ իմ անունն ավելացնել այս գեղեցիկ գավաթի վրա»,- Grand Chess Tour-ին ասել է հայ շախմատիստը։

Սինքֆիլդի գավաթն ընթացքի մեջ է եւ ավարտվելու է օգոստոսի 28-ին։ Առաջին տուրում Արոնյանը սեւ խաղաքարերով առավելության է հասել Նոդիրբեկ Աբդուսաթարովի նկատմամբ։ Ընդհանուր մրցաշարի  փուլերի արդյունքով լավագույններն իրավունք են նվաճելու պայքարել եզրափակչում, որը կկայանա Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում։ Արոնյանը խոստովանել է, որ ձգտում է լինել ուղեգիր նվաճած շախմատիստների թվում, սակայն միավորների գումարմամբ չի զբաղվում ու վայելու է ամեն մի պարտիան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին