Օգոստոս 08, 2025
158 դիտում

Խաչանովը հաղթել է Զվերեւին ու դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի եզրափակիչ


Լուսանկարը` National Bank Open


Կարեն Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյում ընթացող Մասթերս մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակչում նա 6:3, 4:6, 7:6 հաշվով ուժեղ է եղել Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերեւից: Թենիսիստները կորտում 2 ժամ 52 րոպե են անցկացրել:

«Ստիպված էի ողջ ուժերս ներդնել ու նույնիսկ ավելին անել: Շատ լարված ու բարդ հանդիպում էր: Ուրախ եմ, որ մի քանի թեթեւ հաղթանակներից հետո այս անգամ էլ առավելության հասա: Բայց նաեւ չափազանց մոտ էի պարտությանը ու կարող էի հիմա չխոսել եզրափակչի մասին»,- խոստովանել է Խաչանովը:

Վաղը կայանալիք եզրափակչում նրա մրցակիցն է լինելու ամերիկացի Բեն Շելթոնը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին