Հայաստանի մինչեւ 18 տարեկանների կանանց հավաքականը դարձել է Անդորրայում անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր:
Հայաստանի ընտրանին եզրափակչում 63։60 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին ու կանգնել պատվոհարթակի 2-րդ աստիճանին: Հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը 26 միավորով Սեդա Գաբրիելյանն է: Նա նաեւ ընդգրկվել է
C դիվիզիոնի լավագույն խաղացողների հնգյակում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Իսկ Մ-18 տ. Տղամարդկանց ընտրանին Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի բրոնզե մեդալակիր է: Սեբաստիան Հացակորզյանը լավագույն խաղացողների հնգյակում է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: