Միլանի «Ինտեր»-ը վերադարձել է արձակուրդից ու սկսել պատրաստվել նոր մրցաշրջանին։
Ակումբից հայտնել են, որ ամառային նախապատրաստական շրջանը փակ է լինելու լրատվամիջոցների համար։ Նման որոշում կայացրել է նորանշանակ մարզիչ Կրիստիան Կիվուն։
Նորաձուրիներն իրենց ֆուտբոլիստներին մի քիչ երկար հանգստանալու հնարավորություն էին տվել, քանի որ ուշ էին ավարտել մրցաշրջանն Աշխարհի ակումբային առաջնության պատճառով։
Օգոստոսի 8-ին «Ինտեր»-ն ընկերական հանդիպում է անցկացնելու «Մոնակո»-ի, 12-ին՝ «Մոնցա»-ի, իսկ 16-ին՝ «Օլիմպիակոս»-ի հետ։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: