Ֆրանսիայի Շատորու քաղաքում ընթացող վազող թիրախի Եվրոպայի առաջնությունում հայ հրաձիգները մեծ քանակությամբ մեդալներ են նվաճել:
Խառը վազք մրցաձեւում տղամարդկանց պայքարում Գոռ Խաչատրյանը 385 միավորով դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ 383 միավորով գրավել 2-րդ հորիզոնականը։
Նրանք Հովհաննես Մարգարյանի հետ թիմային հաշվարկում նույնպես հաջող են հանդես եկել ու ոսկե մեդալակիր դարձել: Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան եւ Արուսյակ Գրիգորյան եռյակը նույնպես չեմպիոն է հռչակվել:
Հովհաննես Մարգարյան-Արուսյակ Գրիգորյան զույգը վազող թիրախ միքս մրցաձեւում 3-րդ տեղն է գրանցել: Մարզուհին անհատական պայքարում եւս բրոնզ է ապահովել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: