Հուլիս 28, 2025
107 դիտում

Համլետ Մանուկյանը Համաշխարհային ուսանողական խաղերի հաղթողն է


Լուսանկարը` Simone Ferraroph


Գերմանիայում ավարտված Համաշխարհային ուսանողական ամառային խաղերում Հայաստանի միակ մեդալը նվաճել է մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը:

Եվրոպայի չեմպիոնն ու Աշխարհի գավաթակիրը նաեւ Ունիվերսիադայի ոսկե մեդալակիր է դարձել: Նա նժույգթափերի վրա վաստակել է 14,933 միավոր ու անգերազանցելի եղել: Մամիկոն Խաչատրյանը նույն վարժությունում 11,933 միավորով 8-րդ տեղն է զբաղեցրել։

Ուսանողական խաղերում Հայաստանը 7 մարզաձեւում 28 մարզիկներ են ներկայացրել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին