Հուլիս 03, 2025
144 դիտում

3 ժամ 43 րոպե. Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոնի 3-րդ շրջան


Լուսանկարը` Getty Images


Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել Ուիմբլդոնի մրցաշարում:

Նա 5 սեթում 1:6, 7:6, 4:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել է ճապոնացի Սինտարո Մոտիձուկիին ու դուրս եկել 3-րդ շրջան: 

Հանդիպումը տեւել է 3 ժամ 43 րոպե: Խաչանովը Ռուսաստանը ներկայացնող թենիսիստների շրջանում առաջատար է դարձել 5 սեթում տարած հաղթանակների քանակով՝ գրանցելով 11-րդ հաջողությունը:

Այս տարի Ուիմբլդոնը կայանում է հունիսի 30-ից հուլիսի 13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,5 մլն ֆունտ ստեռլինգ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին