Հունիս 04, 2025
256 դիտում

Ֆասթեքսը սպորտային ֆեդերացիաներին 276 միլիոն դրամ է տրամադրել


Լուսանկարը` Ֆասթեքս

Լուսանկարը` Ֆասթեքս


Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 13 սպորտային ֆեդերացիաների դրամական պարգեւների հանձնման արարողությունը:

«Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ Կարեն Գիլոյանը պատմել է, թե ինչպես դեռ 2024 թ. Բադալյանների ընտանիքի հետ զրույցից հետո ծրագիրն արժանացել է բարեհաճ վերաբերմունքի եւ հայտարարվել, որ առաջիկա յոթ տարվա ընթացքում հայկական սպորտի զարգացման համար ծախսվելու է հինգ միլիոն թոքեն:

Նախորդ տարի մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին, մերսողներին, ֆեդերացիաներին 714,000 թոքեն է տրամադրվել տարբեր առաջնությունների անցկացման համար: Այս տարի փետրվարին կայացած Հոգաբարձուների խորհրդի նիստից հետո որոշվել է, որ դրամաշնորհ կստանան նաեւ այն ֆեդերացիաները, որոնք առաջատար են, ուժեղ եւ փառքով են պսակում Հայաստանի պատիվը: Գումարը տրվելու է փուլ առ փուլ. արդեն կա 81 պարգեւատրվող Եվրոպայի առաջնության բոլոր մարզաձեւերում, եւ տարեվերջին Աշխարհի առաջնության գրանցված արդյունքներով կբաշխվի գումարի մնացած մասը:

«Ֆասթեքսը, հավատարիմ իր նախաձեռնությանը, շարունակում է մնալ հայկական սպորտի կողքին: Շնորհավորում եմ բոլորիդ ձեր հաղթանակների ու հաջողությունների կապակցությամբ: Մենք հպարտանում ենք դրանցով ու շատ ենք գնահատում. ոչ միայն մարզիկների, այլ նաեւ մարզիչների, բժիշկների, հոգեբանների եւ աջակից անձակազմի դերն այդ ամբողջում: Առ այսօր Ֆասթեքսը տրամադրել է հայկական սպորտի զարգացման համար շուրջ 950 միլիոն դրամ»,- ասել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը:

Տափօղակով հոկեյի ֆեդերացիայի նախագահ Վահրամ Սարգսյանը հայտարարել է, որ տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության ժամանակ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ դարձավ արծաթե մեդալակիր: Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության արդյունքում էլ հայ մարզիկներն ունեցել են առաջին երկու բրոնզե մեդալները:

«Շնորհակալություն Բադալյան ընտանիքին: Սպորտը ձեր կարիքը շատ ունի»,- ասել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Պավել Քարտաշյանը:
Հակադոպինգային գործակալության տնօրեն, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը շեշտել է, որ Հայաստանը մաքուր սպորտի կողմնակից է, եւ պետք է զերծ մնալ արգելված խթանիչներից. «Ամենակարեւոր պահին այս օգնությունը եկավ մեզ: Վեց տարի քրտնաջան աշխատանքից հետո Հայաստանը կունենա իրավունք մոտակա 12 տարին միշտ մասնակցել օլիմպիական խաղերին: Եվ կաշխատենք արդարացնել ձեր վստահությունը»:

Դրամական աջակցություն է տրամադրվել Կարատեի (8 մլն), Բասկետբոլի (8 մլն), Վոլեյբոլի (8 մլն), Շախմատի ուսանողական-մարզական (8 մլն), Սպորտային պարերի (8 մլն), Ծանրամարտի (10 մլն), Ըմբշամարտի (9 մլն), Շախմատի (3 մլն), Հրաձգության (4 մլն), Հակադոպինգային (4 մլն), Սպորտային մարմնամարզության (3 մլն) ֆեդերացիաներին:

Պարգեւատրման արարողությունից հետո սպորտային ֆեդերացիաների ներկայացուցիչները հուշանվերներ են հանձնել Բադալյանների ընտանիքին: Ընդհանուր առմամբ՝ Ֆասթեքսը եւ «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը ֆեդերացիաներին տրամադրել է 276 մլն դրամ՝ շարունակելով աջակցել հայկական սպորտի զարգացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին