Լայպցիգում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում այսօր ընթանում են առանձին գործիքների եզրափակիչները։
Հենց մեկնարկում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու մեդալ։ Նժույգթափերում պարզապես փայլել են երիտասարդներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, որոնք առաջին անգամն են մասնակցել մեծահասակների ԵԱ-ին։
Մանուկյանը վաստակել է 14,766 միավոր ու առաջին անգամ հռչակվել Եվրոպայի չեմպիոն։ Խաչատրյանը 14,733 միավորով կրկին առաջին անգամ նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Այսօր ավելի ուշ օղակների վրա հանդես կգան Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: