Արտաշատում կայացած Հայաստանի ատլետիկայի առաջնությանը 70 մարզիկ է մասնակցել, իսկ հաշվարկից դուրս հանդես է եկել 6 վրացի:
Չեմպիոններ են դարձել Մանուկ Մանուկյանը (մուրճի նետում, գնդի հրում), Մարի Սարգսյանը (800 մ,1500 մ վազք), Յանա Սարգսյանը (եռացատկ, հեռացատկ), Վահան Մանուկյանը (նիզակի նետում), Գոռ Հովակիմյանը (եռացատկ), Միլենա Գրիգորյանը (400 մ), Արամ Արամյանը (400 մ), Երվանդ Մկրտչյանը (800 մ), Գայանե Չիլոյանը (100 մ, 200 մ), Սամվել Գեւորգյանը (200 մ), Մելինե Ադամյանը (100 մ, 400 մ), Սուսաննա Բաբայանը (գնդի հրում), Մարիամ Մկրտչյանը (նիզակի նետում), Լիլիթ Մկրտչյանը (սկավառակի նետում), Ժաննա Շահնազարյանը (մուրճի նետում):
Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, հատկապես լարված է անցել 400 մ վազքի մրցումը, ընդամենը մի քանի վայրկյանով առաջ է անցել ու 49.56 վրկ արդյունքով հաղթել Ստյոպա Անդրեասյանը, իսկ Վահե Ավագյանը (49.87) 2-րդ տեղն է գրավել:
Հայաստանի անկախության ընթացքում առաջին անգամ առաջնությանը մասնակցել են նաեւ նետորդները, որոնց արդյունքներն այդքան էլ բարձր չեն եղել:
Մրցաշարի արդյունքներով կազմվելու է Հայաստանի հավաքականը, որը հունիսի 24-25-ին Սլովենիայի Մարիբոր քաղաքում մասնակցելու է Եվրոպայի թիմային առաջնությանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: