Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալական ակումբ, որի անունը դեռ չի նշվում:
«Կրասնոդար»-ի կազմում օրեր առաջ Ռուսաստանի չեմպիոն դարձած ֆուտբոլիստի մասին տեղեկությունը հայտնի է դարձել Legalbet-ին:
«Պորտուգալիայի առաջնությունում հանդես եկող թոփ ակումբը դիտարկում է Սպերցյանի տրանսֆերը»,- նշում է աղբյուրը:
Կիսապաշտպանն ավարտված առաջնությունում 28 խաղում 11 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում կատարել: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: