Մադրիդի «Ռեալ»-ը հայտնել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիր ստորագրելու մասին:
«Լիվերպուլ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2031 թվականի հունիսի 30-ը: Նա Արքայական ակումբը ներկայացնելու է հունիսի 15-ից հուլիսի 13-ն ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի ակումբային առաջնությունում:
Ալեքսանդր-Առնոլդը դարձել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի առաջին ձեռքբերումը:
Նա «Լիվերպուլ»-ի սան է ու ակումբում 354 հանդիպում է անցկացրել: 26-ամյա ֆուտբոլսիտը թիմի հետ դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, տիրացել Անգլիայի Գավաթին, Սուպերգավաթին ու Լիգայի Գավաթին: Նա նաեւ Չեմպիոնների Լիգայի եւ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթների հաղթող է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: