Մայիս 30, 2025
114 դիտում

«Ռոլան Գարոս»-ում Նադալի մեծարմանը ներկա են եղել Ֆեդերերը, Մարրեյն ու Ջոկովիչը


Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros

Լուսանկարը` Roland Garros


«Ռոլան Գարոս»-ում տեղի է ունեցել Մեծ Սաղավարտի մրցումների 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալի մեծարման միջոցառումը:

Ուղիղ 20 տարի առաջ Նադալը նորամուտն է նշել ու առաջին հաղթանակը տարել «Ռոլան Գարոս»-ում:

Ֆրանսիայի բաց առաջնության ընթացքում Ֆիլիպ Շատրիեի անվան կորտում տեղի է ունեցել իսպանացի թենիսիստի «հավերժ հետքի» տեղադրումը: Մեծ էկրանի վրա ցուցադրվել են մրցաշարում Նադալի ունեցած ամենավառ պահերն ու նրան հատուկ մրցանակ հանձնել: Իսկ կորտի վրա հավերժ կմնա 14 թիվը, հենց այդքան անգամ է Նադալը տիրացել «Ռոլան Գարոս»-ի հաղթող կոչմանը:

Միջոցառմանը ներկա է եղել թենիսի մեծ քառյակը։ Հատուկ այդ իրադարձության համար ժամանել են Ռոջեր Ֆեդերերը, Նովակ Ջոկովիչն ու Էնդի Մարրեյը:

«Չգիտեմ ինչպես սկսեմ: Այս կորտում 20 տարի եմ անցկացրել: Տառապել եմ, հաղթել, պարտվել: Այստեղ շատ հույզեր եմ ապրել: Անկասկած, սա իմ կարիերայի ամենակարեւոր կորտերից մեկն է»,- խոստովանել է Նադալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին