Մայիս 30, 2025
162 դիտում

Հայաստանի մարմնամարզության թիմը վաղվանից կմեկնարկի ԵԱ-ում


Լուսանկարը` Gymnastics Federation of Armenia


Լայպցիգում այսօրվանից մեկնարկում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։

Հայ մարմնամարզիկները ելույթի են դուրս գալու վաղվանից։ Առաջին անգամ Հակոբ Սերոբյանը մարզիկներին հայտավորել է թիմային պայքարում։ Տղամարդկանց որակավորման թիմային մրցումները կմեկնարկեն 12։00-ին։ Հայաստանի ընտրանու ելույթը նախատեսված է 19։30-ից։ Մայիսի 30-ին ու 31-ին կկայանան եզրափակիչները։

Հայաստանը կներկայացնեն Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Գագիկ Խաչիկյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին