Հունիս 01, 2025
121 դիտում

Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 1-ին անգամ Հայաստանը կներկայացնեն օգոստոսին


Լուսանկարը` ISU


Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հաստատել է, որ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգն այսուհետ ներկայացնելու է Հայաստանը:

«Մենք Ռուսաստանից ստացել ենք պաշտոնական գրություն, որը հաստատում է գեղասահորդների տեղափոխությունը: Նրանց առաջին ելույթը Հայաստանի դրոշի տակ լինելու է օգոստոսին ISU Challenger Series-ի ժամանակ, այդտեղից մեկնելու են Պեկինի վարկանշային մրցաշարին: Քաղաքացիությունը փոխելուց հետո նրանք կարող են մասնակցել Օլիմպիական խաղերին, եթե, իհարկե, ուղեգիր նվաճեն: Կարեւոր է, որ Միլանի խաղերին մասնակցելու համար միավորներ վաստակեն»,- metaratings.ru-ին ասել է Ստեփանյանը:

Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 2021 թվականին կայացած 2 մրցաշարերի՝ Budapest Trophy-ի եւ Denis Ten Memorial Challenge-ի հաղթողներն են, իսկ 2022-ին 2-րդ տեղն են գրավել Challenge Cup-ում: Այնուհետեւ որոշ ժամանակ զույգը Ակոպովայի վնասվածքի պատճառով ելույթ չի ունեցել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին