Հունիս 01, 2025
160 դիտում

Հայաստանի բասկետբոլի ընտրանին երեւանյան ԵԱ-ում կմեկնարկի Լատվիայի դեմ խաղով


Լուսանկարը` Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


Այս ամռանը Երեւանն ընդունելու է Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների բասկետբոլի Բ դիվիզիոնի առաջնությունը։

Բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը։ Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստներն անցկացնելու են հուլիսի 11-ին Լատվիայի դեմ։ Հուլիսի 12-ին, 13-ին ու 15-ին Հայաստանի ընտրանին կմրցի Մոնտենեգրոյի, Իռլանդիայի եւ Էստոնիայի թիմերի դեմ։ Բոլոր հանդիպումները մեկնարկելու են 20։00-ին։

 

Առաջնությունն ընթանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ տոմսերի վաճառքը մեկնարկի մայիսի 15-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին