Ապրիլ 20, 2025
165 դիտում

Արթուր Դավթյանն Աշխարհի Գավաթի փուլերում 3-րդ ոսկե մեդալն է նվաճել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի մարմնամարզության հավաքականի 4-րդ մեդալն ու 2-րդ ոսկին Դոհայում կայացած մարմնամարզության Գավաթում ապահովել է Արթուր Դավթյանը։

Նա Գավաթի խաղարկության 5-րդ փուլում հենացատկի եզրափակչում վաստակել է 14,449 միավոր ու նորից կանգնել պատվոհարթակի 1-ին աստիճանին։

 

Դավթյանը հաղթել է նաեւ Կոտբուսի եւ Ստամբուլի Գավաթի փուլերում, իսկ Օսիեկում բրոնզե մեդալակիր դարձել։

 

Երեկ Դոհայում Աշխարհի Գավաթի փուլերում նժույգթափերում իր 2-րդ ոսկե մեդալն է նվաճել Համլետ Մանուկյանը, օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին