Դեկտեմբերի 17-ին Մոսկվայի «Դինամո» արենայում կայանալիք ACBJJ 20 մրցաշարում Արման Ծառուկյանի մրցակիցը փոխվել է:
Պայքարից 2 օր առաջ ACA-ի թեթեւ քաշային կարգի չեմպիոն Աբդուլ-Ազիզ Աբդուլվահաբովը հրաժարվել է մենամարտից: Նրան փոխարինելու է Մեհդի Բայդուլաեւը: Ջիու ջիթսուի կանոններով մենամարտում մարզիկները մինչեւ 80 կգ քաշային կարգում վիճարկելու են ACBJJ գոտին:
Ծառուկյանը նոյեմբերին Կատարում կայացած մենամարտում UFC-ի թեթեւ քաշային կարգում խեղդող հնարքով ուժեղ է եղել Դեն Հուքերից:
Դեկտեմբերի 30-ին Երեւանում կայանալիք Hype Fighting մրցաշարում Ծառուկյանը հանդիպելու է Շարա Բուլետ կեղծանունով հայտնի Շարաբութդին Մագոմեդովի հետ։




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: