Ապրիլ 15, 2025
100 դիտում

Դոհայի Աշխարհի Գավաթի փուլին Հայաստանը 5 մարմնամարզիկ կներկայացնի


Լուսանկարը` Gymnastics Federation of Armenia


Խորվաթիայում Աշխարհի Գավաթում 3 մեդալ նվաճելուց հետո Հայաստանի մարմնամարզության հավաքականն ուղեւորվել է Քաթար։

Ապրիլի 14-20-ը Դոհայում կայանալու է Աշխարհի Գավաթի 5-րդ փուլը, որին մեր թիմը մասնակցելու է նույն կազմով։

Նորից մեդալների համար պայքարելու են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը, հայտնում է Հայաստանի ֆեդերացիան։

Խորվիաթիայում միակ ոսկին նվաճել է Մանուկյանը, իսկ Ավետիսյանն ու Արթուր Դավթյանը բրոնզե մեդալակիր են դարձել։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին