Հայաստանի մարմնամարզության հավաքականը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կայացած Աշխարհի Գավաթի խաղարկության 4-րդ փուլից 3 մեդալով կվերադառնա։
Վերջինը պատվոհարթակին կանգնել է Արթուր Դավթյանը, որը հենացատկում 3-րդ տեղն է զբաղեցրել։ Նա այս տարի մեդալներ է նվաճել իր մասնակցած Գավաթի բոլոր փուլերում։ Կոտբուսում եւ Ստամբուլում մարմնամարզիկը հաղթող է դարձել։
Երեկ նժույգթափերում առաջին տեղն է զբաղեցրել Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանն օղակների վրա վարժությունում բրոնզե մեդալակիր դարձել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: