Ապրիլ 15, 2025
213 դիտում

Արթուր Դավթյանն Աշխարհի գավաթի եզրափակչում է ու կպայքարի այս տարվա 3-րդ ոսկու համար


Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր Դավթյանն այս տարի 3-րդ անգամ է դուրս եկել մարմնամարզության Աշխարհի Գավաթի եզրափակիչ։

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Գավաթի չորրորդ փուլում հայ մարմնամարզիկը հենացատկում նորից անգերազանցելի է եղել ու կպայքարի ոսկու համար։

 

Նա այս տարի արդեն դարձել է Կոտբուսի եւ Անթալիայի Գավաթի փուլերի հաղթող։ Բաքվում կայացած խաղարկությունը Հայաստանի թիմը բաց է թողել, այդ պատճառով Դավթյանը 3-րդ հաղթանակը կփորձի գրանցել Խորվաթիայում։

 

Երեկ որակավորման փուլը հաղթահարել է եւս 4 մարմնամարզիկ՝ օղակների վրա վարժությունում Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, իսկ նժույգթափերում՝ Մամիկոն Խաչատրյանը եւ Համլետ Մանուկյանը։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին