2027 թվականի ապրիլի 27-ից մայիսի 2-ը Երեւանն ընդունելու է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:
Որոշվել էր, որ առաջնությանը լավագույնս նախապատրաստվելու համար ենթակառուցվածքի կարիք կա ու կառուցվելու է Ալբերտ Ազարյանի անվան նոր մարզադպրոց:
Այսօր Երեւանում ապրիլի 13-19-ը կայանալիք տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի Աշխարհի առաջնությունից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել են լրագրողների հետ:
Mediamax Sport-ը հետաքրքրվել է, թե ինչ փուլում են գտնվում նոր մարզադպրոցի հետ կապված շինարարական աշխատանքները: Ավինյանի խոսքով՝ նախագիծը պատրաստ է ու անցել է փորձաքննությունը եւ առաջիկա օրերին այն քննարկելու են ԿԳՄՍ-ի հետ:

Լուսանկարը` https://storaket.com/
«Սեղմ ժամկետներ ունենք, որպեսզի մինչեւ առաջնությունն այն ավարտին հասցնենք, բայց շինարարական ընկերություններ կան, որոնք կկարողանան այն կառուցել: Նախատեսում ենք մարզադպրոցը շահագործման հանձնել առաջնությունից մի քանի ամիս առաջ, այն տեղակայված կլինի Ծիծեռնակաբերդի խճուղու աջակողմյան հատվածում»,- ասել է քաղաքապետը:
Նա ընդգծել է, որ չհասցնելու դեպքում պահուստային տարբերակ էլ ունեն, որպեսզի առաջնության անցկացմանը ոչինչ չխանգարի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: