Խորվաթիայի Օսիեկ քաղաքում մեկնարկել է մարմնամարզության Աշխարհի գավաթի չորորդ փուլը։
Առաջին օրը Հայաստանի հավաքականի համար բավական հաջող է դասավորվել։ Հակոբ Սերոբյանի սաներից բոլորն էլ հաղթահարել են որակավորման փուլը եւ անցել եզրափակիչ։
Օղակների վրա Արթուր Ավետիսյանը վաստակել է 14,333 միավոր, իսկ Վահագն Դավթյանը՝ 14,066։
Երիտասարդներ Մամիկոն Խաչատրյանը եւ Համլետ Մանուկյանը հանդես են եկել նժուգթափերում։ Խաչատրյանը հավաքել է 14,466, իսկ Մանուկյանը՝ 14,433 միավոր։
Աշխարհի գավաթի հենացատկում ելույթ կունենա Օլիմպիական արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: