Ապրիլ 15, 2025
220 դիտում

ԿԳՄՍ-ի նախարարի սպորտի գծով տեղակալ է նշանակվել Հասմիկ Ավագյանը


Լուսանկարը` անձնական արխիվից


Հասմիկ Ավագյանը նշանակվել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ:

Նա համակարգելու է սպորտի ոլորտը, հայտնում է ԿԳՄՍ-ն:

Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ մարզիչ: Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս, եղել է հասարակական եւ հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչը, ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին