178 դիտում

Բասկետբոլի ընտրանին ԱԱ-ի նախընտրական փուլում կանցկացնի վերջին հանդիպումը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բասկետբոլի հավաքականը մեկնել է Ալբանիա։

Փետրվարի 20-ին հայ բասկետբոլիստներն Աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին խաղում մրցելու են ալբանացիների դեմ։ Հայաստանի ընտրանին հանդես է գալու Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ։

Մրցավայր են մեկնել Ալբերտ Թադեւոսյանը, Անդրե Սպայթ Մկրտչյանը, Քրիս Ջոնսը, Զաք Թավիտյանը, Արայիկ Գեւորգյանը, Գաբրիել Աճեմյանը, Յուրա Մելիքյանը, Դավիթ Խաչատրյանը, Կարեն Մելիքյանը, Դանիել Կիրակոսյանը, Հայկազ Գրիգորյանը եւ Միհրան Ներսեսը։

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի C խմբում 4 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Ալբանիան 2 միավորով 3-րդն է, իսկ աղյուսակը 6 միավորով գլխավորում է Ավստրիան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին