Հունվար 22, 2025
481 դիտում

Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է ստացել մեջքի վնասվածքը


Լուսանկարը` forbes.com


Արման Ծառուկյանը պատմել է, թե ինչպես է մեջքի վնասվածք ստացել ու հրաժարվել Իսլամ Մախաչեւի դեմ տիտղոսային մենամարտից:

«Ամեն ինչ լավ էր, բայց վերջին օրը մարզումից հետո գնացի քնելու եւ սկսեցի ցավ զգալ մեջքիս ներքեւի հատվածում: Դրա պատճառով ամբողջ գիշեր չէի կարողանում քնել: Հաջորդ օրը մտածեցի, որ ամեն ինչ կարգին կլինի եւ մամուլի ասուլիսից հետո սկսեցի քաշ գցել: Մարզվում էի հեծանիվի վրա, երբ մեջքս բռնվեց, չէի կարողանում շարժվել»,- MMA-ի ինսայդեր Արիել Հելվանին պատմել է Ծառուկյանը:

Նա ստիպված է եղել հրաժարվել սպասվող պայքարից, ու Մախաչեւի հետ մենամարտել է բրազիլացի Ռենատո Մոյկանոն: Ռուս մարզիկը նորից հաջողությամբ պաշտպանել է իր գոտին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին