Արման Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով չի կարողանա UFC 311 մրցաշարում ռեւանշ անցկացնել Իսլամ Մախաչեւի դեմ։
Մենամարտից մեկ օր առաջ մարզիկը ստիպված է եղել հրաժարվել պայքարից։ Նրա փոխարեն թեթեւ քաշային կարգի գոտու համար կմրցի բրազիլացի Ռենատո Մոյկանոն։
«Ցավով պետք է տեղեկացնեմ, որ վնասվածքիս մասին լուրը ճիշտ է։ Սա իմ սպորտային կարիերայի ամենածանր որոշումն էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին ըմբռման համար։ Անհամբերությամբ կսպասեմ գոտու համար մեկ այլ մենամարտի։ Բոլորին շնորհակալ եմ աջակցության համար»,- գրել է Ծառուկյանը։
Մրցաշարը կայանալու է հունվարի 19-ին Լոս Անջելեսում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: