Հունվար 15, 2025
111 դիտում

Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային համալսարանական խաղերի բրոնզե մեդալակիր է


Լուսանկարը` Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիա


Գարիկ Մելքոնյանը դարձել է Թուրինում ընթացող Համաշխարհային համալսարանական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր:



Նա ելույթ է ունեցել պարադահուկավազքի 10 կմ մրցատարածությունում: Հաղթողի կոչումը նվաճել է գերմանացի Մարկո Մայերը, իսկ արծաթե մեդալակիր դարձել ղազախ Դենիս Զինովը:

Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են 9 մարզիկներ, որոնք հանդես կգան գեղասահք, սնոուբորդ, լեռնադահուկային սպորտ, դահուկավազք եւ պարադահուկավազք մարզաձեւերում:

Ուսանողական խաղերին այս տարի 55 երկրի 3000 մարզիկներ են մասնակցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին