Փետրվար 05, 2025
174 դիտում

Համաշխարհային համալսարանական խաղերում Հայաստանը կներկայանա 3 մարզաձեւում


Լուսանկարը` turismotorino.org


Երեկոյան Թուրինում կայանալու է Համաշխարհային համալսարանական ձմեռային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Հունվարի 13-23-ը կայանալիք մրցաշարում ուժերն են չափելու 70 երկրի մարզիկներ: 32-րդ խաղերի ծրագրում 11 մարզաձեւեր են ընդգրկված:

Մրցաշարի պաշտոնական կայքի համաձայն՝ Հայաստանը ներկայացուցիչներ է ունենալու 3 մարզաձեւում՝ 2-ական մարզիկներ ուժերը կչափեն լեռնադահուկային սպորտում, սնոուբորդում եւ դահուկավազքում:

Հայաստանի պատվիակությունը Թուրինում մասնացել է հյուրընկալման արարողությանը, հայտնում է ուսանողական մարզական ֆեդերացիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին