Հունվար 10, 2025
107 դիտում

Նովակ Ջոկովիչ. 2022-ին Մելբուռնի հյուրանոցում գտնվելիս ինձ թունավորել են


Լուսանկարը` ATP


Նովակ Ջոկովիչն Ավստրալիայում է ու պատրաստվում է հունվարի 12-ին մեկնարկող տարվա առաջին Մեծ Սաղավարտի մրցաշարին:

Իսկ մինչ այդ նա սենսացիոն հայտարարություն է արել, սերբ թենիսիստի խոսքով՝ 2022 թվականին Մելբուռնում կարանտինի ժամանակ հյուրանոցում գտնվելիս նրան թունավորել են:

«Ինձ թունավորված ուտելիք են տվել: Այդ մասին հանրայնորեն ոչ մեկի չեմ ասել, սակայն Սերբիա վերադառնալուց հետո պարզել եմ, որ արյանս մեջ ծանր մետաղների՝ կապարի եւ սնդիկի քանակությունը շատ մեծ է եղել»,- GQ-ին տված հարցազրույցում պատմել է թենիսիստը:

2022-ին Ջոկովիչը չի կարողացել մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը, քանի որ հրաժարվել է պատվաստվել քովիդի դեմ: Նրան տեղակայել են կարանտինային հյուրանոցում, ապա երկրից հեռացրել: Ջոկովիչին նաեւ արգելել են 3 տարվա ընթացքում ժամանել Ավստրալիա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին