Տարվա առաջին մեծ Սաղավարտի՝ Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկին մնացել են հաշված օրեր:
Մինչ հունվարի 12-ին թենիսիստները պայքարի մեջ կմտնեն, կազմակերպիչները հրապարակել են առաջին շրջանի զույգերը:
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը մրցելու է ղազախ Յուլիա Պուտնիցեւայի հետ: Հայ թենիսիստուհին WTA-ի աղյուսակի 44-րդ համարն է, իսկ 30-ամյա մրցակիցը՝ 25-րդը:
Այս օրերին Ավանեսյանը մասնակցում է Հոբարթում ընթացող WTA-250 մրցաշարին եւ դուրս է եկել կիսաեզրափակիչ:
Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը լինելու է ֆրանսիացի Ադրիան Մանարինոն:
Այս տարի Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային ֆոնդն ավելացել է 11,56%-ով եւ կազմում է 96,500,000 դոլար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: