Դեկտեմբեր 25, 2024
258 դիտում

Ռուսաստանի ընտրանու մարզիչը հիացել է Ադելիա Պետրոսյանի փայլուն ելույթով


Լուսանկարը` Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիա


Օրեր առաջ Օմսկում կայացած Ռուսաստանի գեղասահքի առաջնության չեմպիոնի կոչումը երկրորդ անգամ նվաճել էր Ադելիա Պետրոսյանը:

Նրա փայլուն ելույթն ու արտիստիզմը հիացրել են շատ մասնագետների, գեղասահորդուհու որակները գովել են նաեւ երկրպագուները:

Ռուսաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Ելենա Չայկովսկայան նշել է, որ Պետրոսյանը թիմի արժանի առաջատարն է:

«Նա հիանալի գեղասահորդուհի է, ինձ հատկապես հիացնում են նրա արտիստիզմն ու երաժշտական ռիթմի զգացողությունը: Նրա ձեռքերն անհավանական են շարժվում, ասեք ապրում են երաժշտության հետ ու նրա հետ էլ մարում: Նրա ելույթն ինձ անչափ հիացրել է»,- tass.ru-ին ասել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին