Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Ալեքսանդր Դյուկովն ասել է, որ 2025-ին իրենց ազգային հավաքականը հնարավոր է ընկերական հանդիպում անցկացնի Հայաստանի հետ։
Նա նշել է, որ բանակցում են մի շարք ֆեդերացիաների հետ, որպեսզի մարտին եւ հունիսին կարողանան ընկերական հանդիպում ունենալ։ Բանակցություններ վարում են 24 ֆեդերացիայի հետ, որոնց թվում են Հայաստանը, Բելառուսը, Հունգարիան, Թուրքիան, Վրաստանը, Բուլղարիան եւ Ադրբեջանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն այս պահին գլխավոր մարզիչ չունի։ Սպասվում է, որ վերջինիս անունը հայտնի կդառնա հունվարին։ Մարտին հայ ֆուտբոլիստներն Ազգերի լիգայի անցումային խաղերում հանդիպելու են Վրաստանի հետ։
Ռուսաստանի ընտրանին եւ ակումբները 2022 թվականից զրկվել են միջազգային բոլոր մրցաշարերից։ Պատճառն այդ երկրի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմն է։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: