Դեկտեմբեր 26, 2024
135 դիտում

Հայաստանի Մ-18 տ․ բասկետբոլի թիմը նոր գլխավոր մարզիչ ունի



Հայաստանի բասկետբոլի մինչեւ 18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արեգ Վաթյանը։

Ֆեդերացիան հայտնում է, որ նրա գլխավորությամբ հայ բասկետբոլիստները կմասնակցեն 2025 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։ Այն կկայանա հաջորդ տարվա հուլիսի 19-27-ն ալբանական Դուրեսում:

Վաթյանն աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային թիմերի հետ եւ գրանցել մի շարք հաջողություններ Եվրոպայի առաջնությունների տարբեր դիվիզոններում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին