Դեկտեմբեր 26, 2024
325 դիտում

Արման Ծառուկյանը մտադիր է Իսլամ Մախաչեւին ժամանակից շուտ հաղթել


Լուսանկարը` fightnews.info


Արման Ծառուկյանը վերջապես իրավունք է ստացել UFC-ի տիտղոսային գոտու համար մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ:

5-ռաունդանոց հանդիպումը կայանալու է հունվարի 19-ին Լոս Անջելեսում՝ UFC 311 մրցաշարի շրջանակներում:

«Ուզում եմ այն ավարտել ժամանակից շուտ եւ մենամարտի ելքը չթողնել մրցավարներին: Նման դեպքերում երբեք չգիտես՝ ինչ տեղի կունենա: Երբեմն մոտ արդյունքների դեպքում նրանք հաղթանակը շնորհում են չեմպիոնին: Դրա համար էլ պետք է ցույց տալ, որ ես ավելի ուժեղ եմ»,- հայտնել է Ծառուկյանը:

Մարզիկները 2019 թվականին արդեն մրցել են, այն ժամանակ մրցավարների որոշմամբ հաղթել է Մախաչեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին