Հունվար 18, 2025
254 դիտում

Արթուր Դավթյանը Վորոնինի Գավաթի բազմամարտի մրցումների հաղթողն է


Լուսանկարը` Voronin Cup

Լուսանկարը` Voronin Cup

Լուսանկարը` Voronin Cup


Մոսկվայի «Դինամո» մարզահամալիրում կայացել է Օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինին նվիրված ամենամյա Գավաթի խաղարկությունը:

Հայաստանը ներկայացրել են Եվրոպայի ու Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը, երիտասարդների Աշխարհի եւ Եվրոպայի հաղթող Համլետ Մանուկյանը եւ երիտասարդների ԱԱ-ի արծաթե մեդալակիր Մամիկոն Խաչատրյանը:

Դավթյանը դարձել է բազմամարտի մրցումների հաղթող, իսկ Մանուկյանը նույն ձեւում 3-րդ տեղն է գրավել երիտասարդների պայքարում: Հայաստանը թիմային պայքարում արծաթե մեդալակիր է դարձել:

Մասնակցել են մոտ 100 մարմնամարզիկներ Գերմանիայից, Եգիպտոսից, Ալժիրից, Սիրիայից, Թուրքիայից, Չինաստանից եւ այլ երկրներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին