Հունվար 18, 2025
176 դիտում

Միքայել Պողոսյանը գլխավորել է Հայաստանի Մ-16 տ. բասկետբոլի ընտրանին


Լուսանկարը` Մեդիամաքս


Միքայել Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Մ-16 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ:

Նրա գլխավորությամբ թիմը նախապատրաստվելու է 2025 թվականի հուլիսի 5-13-ը Տիրանայում կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։

Պողոսյանը նախկինում հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում ու  2016 թվականին դարձել Փոքր երկրների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:

2022 թվականից նա ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ Վերջին տարիներին Պողոսյանը գլխավորել է «Ուրարտու»-ն եւ աշխատել տարբեր տարիքային հավաքականների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին