Դեկտեմբեր 02, 2024
73 դիտում

Հայաստանը պարադահուկավազքի մրցումներում 1-ին անգամ մեդալ է նվաճել


Լուսանկարը` Armenian Ski Federation


Նորվեգիայի Գաալա գյուղում անցկացվում է պարադահուկավազքի միջազգային վարկանշային մրցաշար։

Հայաստանն առաջին անգամ ներկայացրել է պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը։ Նա պարադահուկավազքի (LW6) պայքարում նվաճել է բրոնզե մեդալ։ Ինչպես հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան, սա Մելքոնյանի առաջին ելույթն էր միջազգային ասպարեզում։ Նրա մեդալը պարադահուկավազքում առաջինն է եղել Հայաստանի համար։

Մարզիկը հունվարին ելույթ կունենա Թուրինում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերում, որտեղ հաշմանդամային սպորտն ընդգրկված է լինելու առաջին անգամ։ Մելքոնյանը փետրվար-մարտ ամիսներին կմասնակցի նաեւ Աշխարհի գավաթին եւ Աշխարհի առաջնությանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին