Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-2027-ի նախընտրական առաջին փուլի C խմբում երեկ տանը 80:129 հաշվով պարտություն կրեց խմբի առաջատար Ավստրիայից։
Հանդիպումից հետո թիմի առանցքային խաղացողներից Ալբերտ Թադեւոսյանը լրագրողներին հայտնել է իր կարծիքը։
«Պարտվեցինք հաշվի մեծ տարբերությամբ։ Իհարկե, սպասում էինք, որ դժվարին հանդիպում է լինելու, մրցակիցը շատ նետումներ է անելու։ Մենք ամեն ինչ ծրագրել էինք, պատրաստվել մարզումների ժամանակ, բայց, ցավոք, մեզ մոտ չստացվեց։ Բացի այդ էլ մրցակիցը շատ լավ խաղաց, պետք է արժանին մատուցենք։ Նրանք երեք միավորանոց նետումների 70 տոկոս արդյունավետություն ցույց տվեցին, անկեղծ ասած ես նման բան դեռ չէի տեսել։ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, շնորհակալ ենք, որ չնայած հաշվի տարբերությանը՝ մինչեւ վերջ աջակցեցին մեզ»,-ասել է Թադեւոսյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: