Դեկտեմբեր 26, 2024
224 դիտում

18-ամյա Գուկեշն ընդդեմ 32-ամյա Լիրենի․ Մեկնարկում է Աշխարհի չեմպիոնական մրցամարտը


Լուսանկարը` Armenian Chess Federation


Այսօրվանից Սինգապուրում մեկնարկում է Աշխարհի չեմպիոնական մրցամարտը:

138 տարվա մեջ առաջին անգամն է, որ չեմպիոնական թագը վիճարկելու են Ասիայի ներկայացուցիչներ։

Աշխարհի գործող չեմպիոնը չինացի Դին Լիրենն է։ 32-ամյա Լիրենը 2023 թվականին հաղթեց Յան Նեպոմնյաշնիին ու նվաճեց չեմպիոնական տիտղոսը։ Այժմ նա փորձելու է պաշտպանել այն։

Իսկ մրցակիցը հնդիկ Գուկեշ Դոմարաջուն է, որն այս տարի հավակնորդների մրցաշարում առաջ անցավ բոլոր մրցակիցներից եւ նվաճեց չեմպիոնի կոչման համար մղվող պայքարի ուղեգիր։ 18-ամյա Գուկեշի համար 2024-ը հաջող է դասավորվում, նա աշնանն էլ Հնդկաստանի հավաքականի կազմում փայլեց Համաշխարհային Օլիմպիադայում՝ դառնալով չեմպիոն։

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Գուկեշն անհատական 2783 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ Լիրենը 2728-ով՝ 23-րդն է։

Չեմպիոնական պայքարում այն շախմատիստը, որը կվաստակի 7,5 եւ ավել միավոր, կհռչակվի Աշխարհի չեմպիոն։ Եթե 14 պարտիայից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի արդյունքներով:

Մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն դոլար: Պայքարը նախատեսված է ավարտել դեկտեմբերի 14-ին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին