Նոյեմբեր 21, 2024
150 դիտում

«Ես չեմ հոգնել թենիսից, մարմինս չի ցանկանում խաղալ». Նադալի վերջին հանդիպումը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` David Cup

Լուսանկարը` Vogue

Լուսանկարը` Vogue

Լուսանկարը` David Cup


Ռաֆայել Նադալի կարիերան պաշտոնապես ավարտված է:

Երեկ նա Իսպանիայի հավաքականի կազմում Դեւիսի Գավաթի քառորդ եզրափակչում մասնակցել է Նիդերլանդների դեմ հանդիպմանը:

Թենիսիստը շատ հուզված է եղել Իսպանիայի օրհներգի ժամանակ, որի ավարտից հետո 10 հազար երկրպագուները սկսել են վանկարկել «Ռաֆա, Ռաֆա»:

Նադալն իր վերջին դիմակայությունում 4:6, 4:6 հաշվով զիջել է Բոտիկ վան Զանդսհուլպին: Ավելի ուշ հոլանդացին Վեսլի Կոլհոֆի հետ զուգախաղում ուժեղ է եղել Կառլոս Ալկարասից ու Մարսել Գրանոլերսայից՝ 7:6, 7:6:

Նիդերլանդները դուրս է եկել Դեւիսի Գավաթի կիսաեզրափակիչ, իսկ Իսպանիան՝ դուրս մնացել պայքարից:

«Շատ էմոցիոնալ օր եմ ունեցել, քանի որ պրոֆեսիոնալ թենիսում իմ վերջին հանդիպումն էր: Խաղացողի կարգավիճակում վերջին անգամ Իսպանիայի օրհներգը լսելը յուրահատուկ էր: Իմ երկար կարիերայում, իհարկե, որոշ բաներ կփոխեի: Կաշխատեի ավելի լավը լինել, բայց գիտեմ, որ ամեն ինչ եմ տվել: Լրջորեն մարզվել եմ ու խաղացել 7-8 տարեկանից, թեեւ թենիսում 3 տարեկանից եմ: Երբեք չէի ցանկանում հասնել այս պահին: Ես չեմ հոգնել թենիսից, պարզապես մարմինս չի ցանկանում խաղալ:

Չեմ անհանգստանում կյանքիս նոր փուլի համար, ինձ առանց թենիսի էլ երջանիկ եմ համարել: Երկար ամիսներ վնասվածքի պատճառով չեմ խաղացել ու այլ գործերով եմ զբաղվել: Իհարկե, դա արել եմ վերականգնվելու ժամանակ, հիմա ամեն ինչ այլ կլինի»,- իր հրաժեշտի ելույթում ասել է Նադալը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին