Նոյեմբեր 22, 2024
120 դիտում

Հայ սամբիստներն ԱԱ-ից կվերադառնան 6 մեդալով


Լուսանկարը` International SAMBO Federation


Ավարտվել է սամբոյի Աշխարհի առաջնությունը, որն ընթանում էր Աստանայում։

Հայաստանի հավաքականից մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում փոխչեմպիոն է դարձել Արսեն Խանջյանը։ Մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը, Աննա Մկրտչյանը (+80 կգ) եւ Արման Ավանեսյանը (98 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ։

Ավելի վաղ Մայիս Ներսիսյանը (64 կգ) նվաճել էր արծաթ, իսկ Դավիթ Հովսեփյանը (58 կգ)՝ բրոնզ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին