Նոյեմբեր 22, 2024
157 դիտում

Սամբոյի Աշխարհի առաջնությունում Հայաստանը կմասնակցի մեծաքանակ թիմով


Լուսանկարը` Photolure


Նոյեմբերի 8-10-ն Աստանայում կայանալու է սամբոյի Աշխարհի առաջնությունը։ Հայաստանը ներկայանալու է մեծաքանակ կազմով:

Մարզական սամբոյի թիմում ընդգրկված են Կարեն Սարգսյանը (58 կգ), Նարեկ Դալլաքյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Վահագն Չալյանը (88 կգ), Արսեն Խանջյանը (98 կգ):

Մարտական սամբոյում հայտավորված են Համլետ Սուքիասյանը (58 կգ), Մայիս Ներսիսյանը (64 կգ), Մհեր Մերջանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Ավետիք Պողոսյանը (88 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):

Կանանց թիմում ելույթ կունենան Արփինե Ամիրյանը (50 կգ), Մելինե Մամիկոնյանը (54 կգ), Աննա Մկրտչյան (+80 կգ), Արփինե Մնացականյանը (50 կգ) եւ Սրբուհի Հովակիմյանը (54 կգ), վերջին երկուսը հանդես են գալու մարտական սամբոյում:

Փախստականների հավաքականի կազմում ՖԻԱՍ-ի դրոշի ներքո հանդես կգան արցախցիներ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արսեն Կարապետյանը (79 կգ) եւ Դավիթ Գրիգորյանը (98 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին