Նոյեմբեր 22, 2024
246 դիտում

Հայաստանի բասկետբոլի ընտրանին առաջիկա խաղում կգլխավորի Գեորգի Ղազանչյանը


Լուսանկարը` Basketball Federation of Armenia


Նոյեմբերի 24-ին Հայաստանի բասկետբոլի հավաքականը սեփական հարկի տակ հանդիպելու է Ավստրիայի ընտրանուն։

Բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ այդ խաղում Հայաստանի հավաքականը հանդես կգա Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ: Նման որոշում կայացվել է ընտրանու գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի NBA-ում ունեցած զբաղվածության պատճառով։

Գեորգի Ղազանչյանը նաեւ Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է։

Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաքը կսկսի նոյեմբերի 15-ից։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին