Աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Վիենայի ATP-500 կարգի մրցաշարում։
Առաջին փուլում նա հանդիպել է բրազիլացի Տիագո Ուայլդային ու հաղթել 6:2, 6:4 հաշվով։ Սա եղել է Խաչանովի 5-րդ անընդմեջ հաղթանակը։
«Շատ լավ ու պայքարով լի հանդիպում ստացվեց»,-խաղից հետո խոստովանել է նա։
Խաչանովի հաջորդ մրցակիցը Վիենայի բաց առաջնությունում լինելու է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրանդոն Նակաշիման։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: